Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ ամփոփվել են «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվել են «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ, մեզ պարտադրում են զգոն լինել: Իսկ այս հարցում պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը սահմանապահ զորքերինն է: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել, վերհանել և աշխատանքներ տանել դրանք շտկելու ուղղությամբ»,-ասել է Վանեցյանը:

ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձևաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները:

Պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել բանտախցերում արգելված իրեր թույլատրելու համար. ԱԱԾ

Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ և հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։

ԱԱԾ նոր բացահայտումը. պետական պաշտոնյաներ են ձերբակալվել. տեսանյութ

ԱԱԾ տնօրենը, մատնանշելով զարգացման ուղղությունները, հանձնարարել է պլանավորել և իրականացնել առավել մասշտաբային վարժանք։

Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ. ԱԱԾ–ի հայտարարությունը