Արտառոց դեպք Գեղարքունիքում. տղամարդուն դանակահարել է կրտսեր եղբայրը

Տղամարդը կրծքավանդակի ու որովայնի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գավառում ապրող 40-ամյա մի տղամարդ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է Գավառի հիվանդանոց։ Վնասվածքները եղել են մարմնի տարբեր մասերին, այդ թվում` կրծքավանդակին ու որովայնին։

Ողբերգական վթար Լոռիում. չծնված երեխան մահացել է, կնոջը տեղափոխել են Երևան

Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Ըստ Գավառում շրջանառվող որոշ տեղեկությունների` 40-ամյա տղամարդուն դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրտսեր եղբայրը։

Արագածոտնում համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Մեր տեղեկություններով` Գավառի ոստիկանները հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն և այժմ պարզում են նրանց միջև տեղի ունեցածի պատճառներն ու մանրամասները։

Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի տղամարդ. նրան հիվանդանոց են տեղափոխել