ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
Հենակետերից մեկում ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահություն կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:
Հայաստանը համարժեք պատասխան է տվել. փոխնախարարը` Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակի մասին
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժաումների հրամանատարներին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը լարվել է։ Հուլիսի 28–ին հակառակորդի կրակոցից պահմանագրային զինծառայող էր զոհվել։