Եվս մեկ «գծատեր» հրաժարվեց աշխատել. թիվ 48 միկրոավտոբուսներն օգոստոսից գիծ դուրս չեն գա

Երևանի 23 ավտոբուսային և 1միկրոավտոբուսային երթուղիներ 2013թ–ից չեն գործում։ Դրանց թիվն ավելացավ ևս մեկով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Օգոստոսի 1-ից Երևանի 48 միկրոավտոբուսային երթուղին կդադարեցնի աշխատանքը։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Երթուղային գծերի մեծ մասը կվերանա, կմնան ուժեղ խաղացողները

Հաղորդագրության մեջ նշված է, որ շահագործող ընկերությունը հրաժարվել է երթուղին սպասարկելուց։

Նշենք, որ երթուղին սպասարկում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ից մինչև 15-րդ թաղամաս ուղեգիծը։

48 երթուղուց օգտվող ուղևորներին քաղաքապետարանը խորհուրդ է տալիս երթևեկել նույն ուղղությունները սպասարկող ներքաղաքային այլ`միկրոավտոբուսային`42 և 52 երթուղիներից։

Երևանում վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. ի՞նչն է պատճառը

Նշենք, որ հուլիսի 30-ին Երևանի քաղաքապետարանը կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրությունների հերթական լրացուցիչ մրցույթն է հայտարարել` 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) ու 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար։

Խայտառակ վիճակ Երևանում. ո՞ւր է կորել հասարակական տրանսպորտը

Նշված երթուղիների համար 2013թ–ից ի վեր պարբերաբար լրացուցիչ մրցույթներ են հայտարարվում, որոնք չեն կայանում` հայտերի բացակայության պատճառով։