ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Վաշինգտոնի մրցաշարում Կարեն Խաչանովի ու Ժո Վիլֆրիդ Ցոնգայի խաղի ժամանակ զվարճալի դեպք է տեղի ունեցել։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է` ինչպես է ճարպիկ սկյուռիկը կորտ մտնում ու անամոթաբար վազվզում մարզիկների քթի տակ։
Փոքրիկը պաղպաղակ ուտելու սեփական տարբերակն է գտել. զվարճալի տեսանյութ
Միջադեպը շատ է ուրախացրել օգտատերերին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սկյուռիկը իր շոուն արել է 2 սեթի 8–րդ գեյմից առաջ, երբ Խաչանովը հաղթում էր 5:2 հաշվով։
Սկյուռիկը զգացել է, որ իր աստղային ժամն է ու օգտագործել է պահը։ Սկզբում նա կանգ է առել Ցոնգայի մոտ, հետո վազվզել հակառակորդների միջև։ Նրան նկատած Խաչանովը հանկարծակիի է եկել և վեր թռել ։ Այնուհետև կենդանին վազել է դեպի հանդիսատեսը։
Մենչը «խճճվել» է ճապոնուհիների արանքում. նա նոր ու զվարճալի լուսանկար է հրապարակել
Նշենք` խաղն ավարտվել է Խաչանովի պարտությամբ 4:6, 6:2, 5:7 հաշվով։ Օգտատերերը կատակում են, որ սկյուռիկը ամերիկյան դիվերսանտ էր, որին ուղարկել էին ռուս մարզիկի խաղը տապալելու համար։