«Մարդկանց ոչ թե գարեջուրն է կործանում, այլ ջուրը». երկարակյաց կինը կարևոր գաղտնիք է բացել

Բելգիայի գյուղերից մեկի բնակչուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է մեծաքանակ գարեջուր օգտագործելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Բելգիայի Մեյզեն գյուղի հնաբնակ`97-ամյա Ռոբերտինան, հերքում է մեծ քանակությամբ գարեջուր օգտագործելու վնասակարության մասին գիտնականների  պնդումները. կինը համոզված է, որ իր երկարակեցության գաղտնիքը հենց այդ հրաշագործ ըմպելիքն է։ Այդ մասին հայտնում է  RTL Today–ը։

«Մի պուտ գարեջուր պաղ ջրի մեջ». ինչպես էին երևանյան առևտրականները հրում առաջընթացը

Պարզվում է`կինը 18 տարի շարունակ այցելում է տեղի բարերից մեկն ու 12-22 բաժակ գարեջուր խմում։ Շաբաթվա միակ օրը, երբ նա բաց է թողնում ինքնատիպ դեղամիջողի ընդունումը` չորեքշաբթին է. դա էլ այն պատճառով, որ հաստատությունն այդ օրը չի աշխատում։ Կինն իր անձնական ռեկորդն է սահմանել` միանգամից 22 բաժակ գարեջուր խմելով։

Տիկին Ռոբերտինան համոզված է, որ խմիչքը փոխարինում է դեղորայքին։ Վերջին 4 տարում նա ընդամենը 2 անգամ է հիվանդացել։

«Մի պուտ գարեջուր պաղ ջրի մեջ». ինչպես էին երևանյան առևտրականները հրում առաջընթացը

Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ տարեց մարդիկ պնդում են, որ ալկոհոլային խմիչքները երկարացնում են կյանքը։ Այսպես, օրինակ, 2017 թվականին ամերիկուհի Ֆլորենս Բեարսը, որը նշում էր իր 100-ամյա հոբելյանը, իր քաջ առողջության գաղտնիքը հիմնավորել է նրանով, որ պարբերաբար օգտագործում էր գինի և հրաժարվել եփած երշիկից։