ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Բաթումում 17-ամյա երիտասարդը դանակահարել է 3 ադրբեջանցիների, որոնք հանգստանում էին ծովափնյա քաղաքում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ զբոսաշրջիկները դանակի հարվածներ են ստացել ոտքերի և ձեռքերի հատվածում։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը` կայուն։
Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթում 38-ամյա տղամարդը նետվել է պատշգամբից
Կասկածյալը ձերբակալված է։ Կատարվածի հանգամանքները ճշտվում են։