ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Արցախի սահմանին կրակոցների թիվն ավելացել է
Հիշեցնենք` հուլիսի29-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահամանի հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում էր արել պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։