ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևան–Վիեննա չվերթը, որը պետք է կայանար առավոտյան 04:40–ին, հետաձգվել է տեխնիկական պատճառով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից։
«Ուղևորներն օդանավակայանում էին, ինքնաթիռը ժամանեց, բայց զննման ընթացքում տեխնիկական խնդիր ի հայտ եկավ»,– ասացին կոմիտեից։
Աղջիկը որոշել է ոչ սովորական ճանապարհով հասնել ինքնաթիռ և զվարճացրել է մարդկանց․ տեսանյութ
Ուղևորներն ապահովվել են ուտելիքով և սննդով, նրանց առաջարկվել է փոխել տոմսը։ Ոմանք համաձայնել են, ոմանք` ոչ։ Երևան–Վիեննա չվերթը պետք է իրականացներ Austrian ավիաընկերությունը։
Շերեմետևոյի ինքնաթիռի դեպքի մանրամասները՝ ականատեսներից. տեսանյութ