Փաշինյանը «սիմինդ փարթի» է կազմակերպել. վարչապետի հանգիստը շարունակվում է

Փաշինյանը շարունակում է վայելել արձակուրդն ու նկարներ հրապարակել Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ շարունակում է իր հանգիստը։ Նա, Facebook-յան իր էջում նկարներ հրապարակելով, հետևորդներին պարբերաբար տեղեկացնում է, թե որտեղ և ինչպես է վայելում արձակուրդը։

«Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»,–Տավուշի անտառոտ ճանապարհներին 06–ի կողքին եգիպտացորեն ուտելիս արված նկարի տակ բարբառային գրառում է արել Փաշինյանը:

Որտե՞ղ է Վարդավառը տոնում Նիկոլ Փաշինյանը. լուսանկար

Օգտատերերից ոմանք, նկատելով փոքրիկ Արփիի լուրջ կեցվածքը, ենթադրել են, որ աղջկան եգիպտացորեն չի հասել, ու նա նեղացել է։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը մեկ նկար ևս հրապարակել էր` գրելով, որ արձակուրդի այս օրերին վայելում է երբեմնի կյանքի հաճույքները` ընտանիքով տեղաշարժվելով իրենց «բարի» «Nissan Qashqai»-ով»։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է լինելու հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը։