ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ժամանակակից հեռուստատեսության ամենապայթյունավտանգ լրագրողներից մեկը` Արուս Տիգրանյանը, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և նոր ֆլեշմոբ սկսել։
«Կարդալ մինչև վերջ: Իրականում բաժակի մեջ ոչինչ չկա, ձև եմ բռնել մթոմ ես ամեն առավոտ սենց սիրուն շորիկով, քսված ու նույն գույնի աբադոկով սուրճ եմ խմում:
Հ.Գ. տարածեք էս փոստը ձեր սթորիում ու գրեք, թե դուք ինչ ձևական ֆոտոներ եք անում: Լավագույնները կդնեմ իմ էջում: Իսկ իմ «գինիալնի» ֆլեշմոբի հեշթեգը` #մթոմ էլի
Հ.Գ. հա, աթոռը պոկված ա. ի՞նչ, հա ի՞նչ, սիրունա»։
Արուսիկի հետևորդները հավանել են լուսանկարը ու հումորային գրառումներ կատարել։
«Կոտրված աթոռը մի ուրիշ տեսք է տալիս, իսկ ճաքած սալիկներն ամբողջացնում են տեսարանը»,«Վայ Արուս, չունենամ քեզ»,«Մի քիչ մեծ չի բաժակդ սուրճի համար, դա լավ խաշի բաժակ է»,-գրել են էջի հետևորդները։
Հիշեցնենք, որ Արուս Տիգրանյանը վերջերս հյուրընկալվել էր Արսեն Հայթյանի հեղինակային «ԲառCode» հաղորդմանը և անկեղծ խոսել իր անցած ճանապարհի, լրագրողական ուղու դժվարությունների և գործընկերների վերաբերմունքի մասին։