Ինչ դերակատարում է ունեցել ԱԻՆ-ը Թումանյան կայարանում առաջացած հրդեհի մարման գործում

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik.  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին`արդյունավետ համագործակցության համար։ Այդ մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ 

Խոշոր հրդեհ Լոռիում. բեռնատար գնացք է այրվում. տեսանյութ

«ՀՀ ԱԻՆ աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունները թույլ են տվել սեղմ ժամկետներում վերացնել հուլիսի 29-ին Թումանյան կայարանում տեղի ունեցած բեռնատար գնացքի վագոնների գծերից դուրս գալու հետևանքով առաջացած հրդեհի մարման աշխատանքները»,- հայտնում են ընկերությունից:

Խոշոր հրդեհ Արզնու ձորում. տեսանյութ, լուսանկարներ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով»: