«Գազպրոմ Արմենիայում» արդեն 7 ամիս պարգևավճար չեն ստացել. «Փաստ»

Թերթը գրում է, որ պարգևավճարներ չստանալու պատճառը սահմանին գազի գնի բարձրացումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն անհանգստացած են, որովհետև 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Մարությանը վստահ է, որ լավ աշխատողը պետք է լավ եկամուտ ունենա. ովքե՞ր են պարգևավճար ստացել

««Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխատակիցները մինչև այս տարի եռամսյակը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից»,– նշված է հոդվածում։

«Գազպրոմ Արմենիայից» կկրճատվի 1000 աշխատակից. Գարեգին Բաղրամյան

Թերթը հիշեցնում է` իշխանությունը հայտարարեց, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ գազի գինը փաստացի սահմանին բարձրացել է 15 դոլարով և նախկին 150-ի փոխարեն հիմա 165 դոլար է։

Քանի որ գազի գինը սահմանին բարձրացել է, իսկ երկրում չի բարձրացել, կոմպենսացիան արվում է ընկերության, այդ թվում՝ պարգևավճարների հաշվին։

ՊԵԿ նախագահն անձամբ է հաշվարկում յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը

Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ ընկերության 1500-2000 աշխատողների կրճատումը տեղի կունենա սեպտեմբեր–հոկտեմբերին։

Ո՞ր ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել և ի՞նչ է խոստանում Փաշինյանը