Արմեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ. մի մասը նա կանցկացնի արտերկրում

ՀՀ նախագահն այսօր արդեն ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գնում է արձակուրդ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանը «սիմինդ փարթի» է կազմակերպել. վարչապետի հանգիստը շարունակվում է

Ի դեպ, մամուլի ծառայությունից մեզ չհայտնեցին, թե երբ է սկսվել և ինչքան է տևելու Արմեն Սարգսյանի արձակուրդը։ Բայց նախագահի պաշտոնական կայքի հաջորդ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահն այսօր արդեն ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում է և հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ:

Հիշեցնենք, որ այս ընթացքում արձակուրդում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա արձակուրդում կմնա մինչև օգոստոսի 2–ը։ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդն անցկացնում է Հայաստանում։