«Արարատ-Արմենիան» հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ

Առաջին խաղը կայացել էր Երևանում, որտեղ Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2-0 հաշվով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:

Այս մասին տեղեկացնում է Armsport–ը։

Հեղինակավոր մրցաշարի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնը հանդիպել էր Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իպսին»:

Ինչպես կայացավ Յուրա Մովսիսյանի և Պեպեի հանդիպումը, իսկ Շկտրելը խնդրեց նրա մարզաշապիկը

Առաջին խաղը կայացել էր Երևանում, որտեղ Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2-0 հաշվով:

Պատասխան խաղում էլ «Արարատ-Արմենիան» առանց մեծ դժվարությունների հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ակտիվ էին, «Լինկոլնը» նույնիսկ մեկ անգամ շատ լուրջ սպառնաց Չուպիչի դարպասին, սակայն առաջին 45 րոպեի ընթացքում հաջողության հասավ երևանյան թիմը: 46-րդ րոպեին Սանոգոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Օգանան:

Երկրորդ խաղակեսում էլ թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Նախ, 58-րդ րոպեին Նարսինգի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Օգանան՝ իր հաշվին դուբլ գրանցելով:

Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը

Տանտերերի կազմում հեղինակության գոլը 74-րդ րոպեին խփեց Էրնանդեսը:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթեց 4-1 հաշվով դու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Որակավորման երրորդ փուլում Վարդան Մինասյանի թիմը կմրցի «Սաբուրթալո» – Զագրեբի «Դինամո» զույգի պարտվողի հետ: