Թեհրանի նախկին քաղաքապետին մահապատժի են դատապարտել

Թեհրանի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել «քիսասի»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին կնոջ սպանության համար մահապատժի Է դատապարտվել: Այս մասին հայտնում է Mehrnews-ը։

Թուրք ընդդիմադիրը Ստամբուլի քաղաքապետ դարձավ. ԿԸՀ–ն հավաստագիր հանձնեց նրան
Աղբյուրի հաղորդմամբ`դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Նաջաֆին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է «քիսասի»։ «Քիսասն» Իսլամական պետությունում պատժի տեսակ է, որը համարժեք է կատարված հանցագործության ծանրությանը:

Թեհրանի նախկին քաղաքապետի կինը սպանվել էր մայիսի վերջին` Թեհրանի հյուսիսում` էլիտար թաղամասում գտնվող բնակելի տանը: Նաջաֆին անձամբ հանձնվել է իրավապահ մարմիններին և խոստովանել իր մեղքը ՝ հայտարարելով, որ սպանությունը կատարվել է ընտանեկան խնդիրների պատճառով:

Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում

Հիշեցնենք` Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի ապրիլը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա նաև գլխավորել Է Իրանի կրթության նախարարությունը և բարձրագույն կրթության նախարարությունը: