«Սա Gangnam Style–ից ավելի հզոր է». փոքրիկի պարը ցնցել է համացանցը

Համացանցում փոքրիկ տղայի աշխույժ պարով մի տեսանյութ է ակտիվորեն տարածվում։ Օգտատերերը քննարկում են երեխայի անհավանական ճկունությունը, ինչը բնորոշ է նման տարիքի երեխաներին ։ Պարը բարդ է, այն լավ մարզավիճակ է պահանջում։
Sputnik

Հիասքանչ տղան հավաքվածների ծափերի ու հիացմունքի ներքո կատարում է պարը մեծերի հետ հավասար` նրանց ոչնչով չզիջելով։ Վիրտուալ հանդիսատեսն իր հերթին տեսանյութի տակ հիացական մեկնաբանություններ է թողել։

Կատուն ակնոց է դնում. Լեպսի ոճով ակնոցավոր կատուն ուրախացնում է համացանցի օգտատերերին

«Ինչ հզոր է։ Մանկական այս ոգին լի է դրական էներգիայով։ Ինչ գեղեցիկ, երջանիկ երեխա է, ժպիտն էլ ավելի է լուսավորում նրա հիասքանչ դեմքը։ Gangnam Style–ից ավելի հզոր է», – գրում են օգտատերերը։

«Տժժում է». պարող կատվի տեսանյութը զվարճացրել է պրոդյուսեր Մաքս Ֆադեևին

Օգտատերերը զվարճանում են ուրախ կադրերի տակ։ Տղայի պարի տեսանյութը  շուրջ 550 հազար «լայքի» և ավելի քան 94 հազար մեկնաբանության է արժանացել։

«Հոր ամենահավատարիմ երկրպագուն». պարող փոքրիկի տեսանյութը հիացրել է համացանցի օգտատերերին