Դժբախտ պատահար. Հրազդանում 47-ամյա տղամարդ է մահացել

Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող դաշտավայրից, որն իրեն էր պատկանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Այսօր ժամը 12-ի սահմաններում Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել  47-ամյա տղամարդու դի:

Երևանում 21–ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ

Sputnik Արմենիայի տեղեկություններով մահացածը  հիվանդանոց է տեղափոխվել Երևան-Սևան ճանապարհահատվածում  գտնվող դաշտավայրից, որն իրեն էր պատկանում: Տղամարդը նստած է եղել դաշտում գտնվող խոտհնձիչ մեքենայի երկաթե խողովակին։ Ընթացքում հավասարակշռությունը կորցրել է,  ընկել ու  գլուխը հարվածել է տեխնիկայի լիսեռին։ Դեպքից րոպեներ անց տղամարդը մահացել է։

Առևանգե՞լ են, թե՞ փախել է սիրած տղայի հետ. ոստիկանությունը որոնում է 17-ամյա աղջկան

Մեքենայի ղեկին 73-ամյա մի տղամարդ է եղել։

Իրավապահները պարզում են պատահարի հանգամանքները