Խմբակային ծեծկռտուք Կոտայքում. գլխի վնասվածք է ստացել նաև 8 տարեկան երեխան

Երթևեկության հետ կապված հարցի շուրջ վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 8-ամյա փոքրիկը, նրա հայրն ու հորեղբայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այսօր՝ լույսը դեռ չբացված, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տարեկան մի տղա։ Նա սովորում է Երևանի դպրոցներից մեկում, երրորդ դասարանի աշակերտ է։ Երեխայի գլխին վնասվածք է եղել։

Վարդավառը տխուր ավարտ է ունեցել աղջկա համար. նրա դեմքին ինչ–որ հեղուկ են լցրել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գրեթե նույն ժամանակահատվածում տղայի հայրն ու հորեղբայրը ևս տեղափոխվել են հիվանդանոց։ Տղամարդիկ հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրանք դեմքի ու գլխին վնասվածքները ունեն։

Նախնական տվյալով՝ վնասվածքները ստացել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Երևան-Աշտարակ ճանապարհով ընթանալիս երթևեկության հետ կապված հարցի շուրջ վեճ է սկսվել հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց և մի խում անձանց հետ։

Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Պարզաբանումները վերածվել են խմբակային ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ, բացի եղբայրներից, գլխի վնասվածք է ստացել նաև նրանցից մեկի 8-ամյա որդին։ Կատարվածի վերաբերյալ տեղեկությունը բուժհաստատություններից փոխանցվել է իրավապահներին, որոնք պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Խոշոր հրդեհ Լոռիում. բեռնատար գնացք է այրվում. տեսանյութ