ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Օգոստոսի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նոր գրաֆիկով և առանց ընդմիջման ժամի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը՝ համապապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների ու դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճը:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝
1) երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),
2) Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),
3) Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի։
Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին
Հայաստանում վարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՃՈ պետը մանրամասներ է հայտնել