Ռուսաստանում վթարի հետևանքով տուժել են ՀՀ–ից մեկնած միկրոավտոբուսի վարորդն ու 2 ուղևորները

Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը (ծնված՝ 1988թ․) և ուղևորներից երկուսը (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Այս մասին նշված է ՌԴ–ում ՀՀ դեսպանության Facebook–յան էջում։

«Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ»,– նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 28–ի երեկոյան Իշիմի (Տյումենի մարզ) քաղաքի մոտակայքում բախվել ենՀայաստանից մեկնած Toyota մակնիշի միկրոավտոբուսն ու Renault Logan մարդատար մեքենան։ Վթարի հետևանքով մահացել է մարդատար մեքենայում գտնվող կինը։