ՌԱԴԻՈ

«Պետական գնումների համակարգում կտրուկ փոփոխություններ պետք չեն». Գայանե Գաբրիելյան

Գայանե Գաբրիելյանի խոսքով` «հին Հայաստանում» պետական գնումների համակարգն այդքան էլ վատը չէր և այն կտրուկ փոփոխությունների չպետք է ենթարկել։
Sputnik

Շատ կարևոր է, որ գնումների բնագավառին առնչվող հարցերը քննարկվում են բարձր մակարդակով։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պետական գնումների փորձագետների միության» նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Գայանե Գաբրիելյանը։

Պետական գնումների համակարգի փոփոխությունները. նոր հնարավորություններ բիզնեսի համար

«Պետական գնումների համակարգը որքան կայուն լինի, այնքան կբացառվեն կոռուպցիոն երևույթները»,–նշեց նա։

Գաբրիելյանի խոսքով` «հին Հայաստանում» պետական գնումների համակարգն այդքան էլ վատը չէր և այն կտրուկ փոփոխությունների չպետք է ենթարկել։

«Պետական գնումների համակարգում կտրուկ փոփոխություններ պետք չէ անել, քանի որ սա այն համակարգը չէ, որտեղ պետք է կիրառել «ճկուն», «մոբիլ», արագ», կտրուկ» տերմինները»,–ասաց Գաբրիելյանը` անդրադառնալով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշմանը։

Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ նշել էր, որ պետական գնումների համակարգը պետք է լինի հնարավորինս ճկուն ու մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքն ու հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից ու երաշխավորի պետական միջոցների ծախսերի ու ստացվող արդյունքի որակը: