Պատանին մեկ միլիոն դոլար է շահել Fortnite խաղի աշխարհի առաջնության ժամանակ. լուսանկար

Տղայի մայրը պատմել է, որ արդեն ընդունել է որդու` կիբեռսպորտսմեն դառնալու որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Բրիտանացի Ջեյդեն Էմշենը, որն ընդամենը 15 տարեկան է, իր թիմակցի՝ Դեյվ Ջոնգի հետ 2,25 միլիոն դոլար է շահել և հայտնվել Fortnite խաղի Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ հորիզոնականում։ Պատանիները պատրաստվում են կիսել շահումը։

Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով

«Wolfiez» նիքով հանդես եկող դեռահասը պատմել է, որ ապշել է այդ արդյունքից։ Ջեյդենն ասել է, որ ինքը Fortnite–ի թողարկման մեկնարկից խաղացել է, բայց ի տարբերություն եզրափակիչ դուրս եկած մյուս խաղացողների, այդքան էլ հայտնի չի եղել, որովհետև խաղային սոցցանցերում ընդամենը մի քանի հազար հետևորդ է ունեցել։

​Երեխայի մայրը` Լիզա Դոլմանն էլ հայտնել է, որ տղայի խաղային հոբբիի և դպրոցական վատ գնահականների պատճառով հաճախ են կոնֆլիկտներ եղել ընտանիքում։ Վեճերից մեկի ժամանակ մայրը նույնիսկ դուրս է նետել տղայի X-Box-ը, բայց հիմա ընդունել է որդու՝ կիբեռսպորտսմեն դառնալու որոշումը։

Tesla-ի վարորդները կկարողանան իրենց մեքենայի հետ շախմատ խաղալ ու սերիալ դիտել