Մաքրելու ենք քաղաքը աղբից, կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ. Հայկ Մարությանը բարկացել է

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին համբերատարության համար և ասել, որ «Սանիթեքը» մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը, քաղաքապետի հարցմանն ի պատասխան ասել է, որ ընկերությունը չի պատրաստվում ո՛չ նոր աղբատար մեքենաներ, ո՛չ նոր աղբամաններ ձեռք բերել:

Այս մասին այսօր կայացած խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սանիթեքի» ողջ «գարաժը» նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում է. Մարությանի բացահայտումները

Նա նշեց, որ նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից:

«Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել, և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները: «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն:

«Բուրավետ» պերֆորմանս. Երևանի քաղաքապետարանի դիմաց աղբ թափեցին` ի նշան բողոքի. տեսանյութ

Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը:

Չենք սպասելու «Սանիթեքին». Մարությանն ասել է` ինչպես են լուծելու աղբամանների հարցը

Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ`միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են, և ես իրենց շնորհակալ եմ դրա համար, բայց միևնույն է, մենք իրավունք չունենք՝ քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե ձեր, որովհետև ձերը մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում, և կան քաղաքային իշխանություններ, որոնք չեն թույլ տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություն պատճառել մեր համաքաղաքացիներին»,- նշել է քաղաքապետը:

Նա հիշեցրել է, որ քաղաքային իշխանությունն առավելապես աջակցել է «Սանիթեք» ընկերությանը, ամեն ինչ արել է, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց ապարդյուն։

Աղբահանությունից մինչև բնակֆոնդ. Երևանի նախկին քաղաքապետը` խնդիրների և մեղավորների մասին

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանել է «Սանիթեք» ընկերությանը` քաղաքում աղբահանության գործընթաց վատ իրականացնելու համար։ Իսկ հուլիսի 3–ին պարզ դարձավ, որ «Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ գումարի բռնագանձման պահանջով։