Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը Տյումենի մարզում բախվել է մեկ այլ մեքենայի. կա զոհ

Ավտովթարը տեղի է ունեցել Ռուսաստանի Տյումենի մարզի Իշիմ քաղաքի մոտ։ Միկրովատոբուսի ուղևորներից վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik.Հայաստանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուրալ» գործակալությունը։

Ողբերգական վթար ՌԴ–ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28–ի երեկոյան։ Իշիմի (Տյումենի մարզ) քաղաքի մոտակայքում բախվել են Հայաստանից մեկնած Toyota մակնիշի միկրոավտոբուսն ու Renault Logan մարդատար մեքենան։

Վթարի հետևանքով մահացել է մարդատար մեքենայում գտնվող կինը։ Միկրոավտոբուսի ուղևորները (վեց մարդ, այդ թվում` 15 տարեկան պատանի) տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը

Sputnik Արմենիան հարցում է ուղղել ՀՀ ԱԳՆ` մահացածի ու տուժածների մասին տեղեկություն ստանալու համար։

Խոշոր հրդեհ Լոռիում. բեռնատար գնացք է այրվում. տեսանյութ