Երևանի «Շիրակ» սուպերմարկետում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին չիրացնել առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Երևանի «Շիրակ» սուպերմարկետում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել։

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես` սննդամթերք։

«Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։

Մաքրելու ենք քաղաքը աղբից, կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ. Հայկ Մարությանը բարկացել է

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից։