Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

ՍԱՏՄ ղեկավարն ու Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեցին միս-մսամթերքի վաճառք իրականացնող այն տնտեսվարողներին, ովքեր վերացրել էին իրենց կետերի թերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այս ամսվա մեջ Գյումրու մսամթերքի վաճառք իրականացնող կետերն արդեն երրորդ անգամ են «հյուր» ընդունում: Վաճառողները կատակում են. «Երևան էլ մարդ չմնաց, Գյումրի եկավ»: Հերթական տեսչական ստուգումներով հուլիսի 29-ին Գյումրիում էր Սննդի անվտանգության պետական ծառայության խումբը՝ ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

Ծառայության ղեկավարն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անձամբ շնորհակալություն հայտնեցին միս-մսամթերքի վաճառք իրականացնող այն տնտեսվարողներին, ովքեր, համագործակցելով ծառայության հետ, վերացրել էին իրենց կետերի թերությունները, ապահովվել սանիտարահիգիենիկ պայմաններ, տեղադրել սառնարան-ցուցափեղկեր, իսկ հաճախորդի համար տեսանելի վայրում փակցրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետների կողմից տրամադրված  անասնաբուժական համապատասխան փաստաթուղթը և սանիտարական գրքույկները:

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

Այս ամենն  իրականացնելու համար տնտեսվարողները կարճ ժամանակ ունեին։ Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի տեսչական այցի ընթացքում մի շարք թերություններ ու խախտումներ էին արձանագրվել: 

Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ

Հենց այդ օրը տեսչական մարմինը որոշել էր ժամանակավորապես կասեցնել տվյալ խանութների ու կետերի աշխատանքը: Դրանք  հիմնականում Գյումրու կենտրոնական շուկայի, ավելի հայտնի`«Լաչինի միջանցքի» և հարակից տարածքի մսամթերքի վաճառքի կետերն էին:

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

Նշենք, որ այսօր միայն մի կետ էր փակ, այն էլ պահանջվող ցուցափեղկ- սառնարանը գնել էին, բայց չեն հասցրել տեղադրել, կբացվեն միայն, երբ այն տեղադրված լինի:

«Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ այս այցից, բայց նմանատիպ ստուգումները պարբերական են լինելու: Կարծում եմ` տնտեսվարողներն էլ ի վերջո կհասկանան, որ մենք հետևողական ենք լինելու, որ միայն նման պայմաններով իրականացնեն մսի վաճառքը: Այսպես` այս կետերը կշարունակեն գործել մինչև  հունվարի 15-ը, որից հետո    պարտադիր կդառնա նաև սպանդանոցի ստեղծումը, և կսկսենք վերահսկել նաև այդ մասով։ Այդ ժամանակ նաև  մսամթերքի տեղափոխումը կլինի կատարյալ»,-նշեց Գեորգի Ավետիսյանը:

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

Վաճառողները նշեցին , որ իրենց էլ է ավելի հաճելի նման պայմաններում միս վաճառել: 

Գեղարքունիքում սատկած կովերի մոտ որևէ ինֆեկցիոն հիվանդություն չեն հայտնաբերել

Ի շնորհակալություն համագործակցության ՀՀ ԿԱ ՍԱՏՄ  ղեկավարը բոլորին նվիրեց խորհրդանշական սկուտեղներ՝ սառնարաններում տեղադրելու համար: «Մենք դեռ աշխատանքներ ունենք կաթի հետ կապված, որը վաճառվում է անհայտ ծագում ունեցող պլաստիկ շշերի մեջ: Պետք է գտնել նաև դրա լուծումը, քանի որ նրանք ֆիզիկական անձիք  են։ Ժամանակի ընթացում քաղաքային իշխանությունների ու ոստիկանության հետ կփորձենք այդ հարցին ևս լուծում տալ, իսկ այս պահին մեզ մնում է խորհուրդ տալ գնորդներին չգնել անհայտ ծագման կաթնամթերք»,-ավելացրեց Գեորգի Ավետիսյանի:

Պաշտոնյան խոստացավ, որ նմանատիպ տեսչական այցեր ու ստուգումներ  կլինեն նաև մյուս մարզերում: