Ասուլիս. «Ով և ինչպես է բարեփոխումների անվան տակ ղեկավարում ՀՊՏՀ–ն»

Հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս`«Ո՞վ և ինչպե՞ս է բարեփոխումների անվան տակ ղեկավարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը» թեմայով:
Sputnik

Մամուլի ասուլիսին կմասնակցեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Կարախանյանը, որոնք կներկայացնեն ՀՊՏՀ-ում ձևավորված բարոյահոգեբանական վիճակը և այն իսկապես բարեփոխելու ուղիները:

Դասախոսները կներկայացնեն նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունում տեղ գտած գրագողության և կեղծիքների ակնհայտ փաստերը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: