Ֆուտբոլի ապագա աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ

Sputnik

Վերջին երկու շաբաթների ընթացքում երևանյան երկրպագուներին ուրախություն պարգևող պատանի և տաղանդավոր մարզիկների սպորտային ձեռքբերումների մասին մենք արդեն բավական շատ և մանրամասն գրել ենք։ Որպես եզրափակիչ ակորդ որոշեցինք անդրադառնալ «գլամուրին»` ֆուտբոլիստների արտաքին տեսքին։

Իսպանիան Իտալիային հաղթեց Հայաստանում և դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ. լուսանկարներ

Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերի սանրվածքն ու հագուստը հանդիսատեսին նրանց խփած գոլերից պակաս չեն հետաքրքրում։

Սակայն ֆուտբոլիստների «թոթալ լուքը» (այսինքն` նաև խաղադաշտից դուրս) վերլուծելու հնարավորություն չունենալով` Sputnik  Արմենիան որոշել է կենտրոնանալ գլխավորի վրա, այն է` գլխի։ Քանի որ ոչինչ չի խանգարում երիտասարդներին ստեղծագործական մոտեցում ցուցաբերել մարմնի այդ հատվածում տարվա ցանկացած եղանակին և տարբեր հանգամանքներում։

Գլխում եղած բովանդակության մասին տվյալներ, ցավոք, չունենք, սակայն կարող ենք որոշակի եզրակացություններ անել նաև արտաքին տեսքից։

Գնահատեք սանրվածքները Sputnik Արմենիայի ֆոտոշարքում. այս տղաներից մի քանիսի մասին տարիներ անց, հավանաբար, կխոսի ամբողջ աշխարհը։

1 / 8
Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Բրիան Հիլ
2 / 8
Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆելիշ Կորրեա
3 / 8
Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Անտոնիո Բլանկո
4 / 8
Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Սելթոն Բիայ
5 / 8
Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ալվարո Սանս
6 / 8
Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Թոմաշ Տավարեշ
7 / 8
Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Վիկտոր Մոլյեխո
8 / 8
Իսպանիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Արնաու Տենաս