ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Tesla ամերիկյան ավտոմոբիլաշինական ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոստանում է, որ իրենց արտադրած էլեկտրամեքենաներում շուտով Netflix և YouTube դիտելու հնարավորություն կլինի։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
Այդ հնարավորություններից հնարավոր կլինի օգտվել այն ժամանակ, երբ մեքենան շարժման մեջ չի լինի։
Կարելի է ենթադրել, որ լիարժեք ինքնակառավարման համակարգի հայտնվելուն պես, ընկերությունը կթույլատրի օգտվել վերոնշյալ հնարավորություններից նաև ընթացքի ժամանակ։ Մասկի խոսքով՝ այս ամենը հնարավոր կլինի, երբ կարգավորող մարմինները թույլատրեն ինքնակառավարվող շարժման տարբերակը։
Ամերիկյան «կծած խնձորը» մեկ միլիարդ դոլարով գնել է Intel-ի մի մասը
Իսկ մինչ այդ հայտնի է դարձել նաև, որ օպերացիոն համակարգի նոր թարմացումից հետո Tesla–ի վարորդներն արդեն կարող են նաև շախմատ խաղալ, ընդ որում` ոչ թե համակարգչային անանուն հակառակորդի, այլ հենց մեքենայի հետ։
Samsung-ը հայտնել է` երբ է մեկնարկելու ծալվող սմարթֆոնի վաճառքը