«Հիասքանչ ես». 54-ամյա Մոնիկա Բելուչին ցուցադրել է կրծքերն ու ոտքերը. լուսանկարներ

Հայտնի դերասանուհի և սրտակեր Մոնիկա Բելուչին Instagram–ի իր բաժանորդների համար նոր լուսանկարներ է հրապարակել։ Նա հիասքանչ է ցանկացած տարիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Աշխարհահռչակ դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին 54 տարեկանում ավելի երիտասարդ է երևում, քան գեղեցիկ սեռի բազմաթիվ երիտասարդ ներկայացուցիչներ։ Դրա վառ ապացույցն են այն լուսանկարները, որոնք նա հրապարակել է Instagram–ի իր էջում։

«Ուրախ ամառ եմ մաղթում», – իր էրոտիկ լուսանկարին կից գրել է Բելուչին։

Լուսանկարում նա մեծ բացվածք ունեցող սպիտակ լողազգեստով է։

Գրառումն ավելի քան 141 հազար «հավանում» է հավաքել։

«Հիասքանչ ես», – գրել է anniradoy–ը։

«Մոլորակի ամենահիասքանչ բնական կանանցից մեկը», – գրել է craig_s09–ը։

Ավելի վաղ սեքս խորհրդանիշը սև վերարկուով լուսանկար էր հրապարակել և ցուցադրել բարեկազմ ոտքերը։ Օգտատերերը Բելուչիի հասցեին հաճոյախոսություններ էին շռայլել։

Instagram–ում Բելուչին 2.6 մլն բաժանորդ ունի, որոնք ուշադիր հետևում են նրա գրառումներին։

Տասնամյակներ անց դերասանուհուն հաջողվել է պահպանել ոչ միայն բարեկազմ ոտքերն ու հիանալի կազմվածքը, այլև առանձնահատուկ գրավչությունը։