Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը

Ավտովթարից մահացածը «Նվեր-Անի» բժշկական դիագնոստիկ կենտրոնի տնօրենն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28  հուլիսի – Sputnik. Արմավիրի այսօր մարզում  ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է բժիշկ-ակադեմիկոս, «Նվեր-Անի» բժշկական դիագնոստիկ կենտրոնի տնօրեն Նվեր Կիրակոսյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հուլիսի 28-ին, ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վարած Nissan Pathfinder մակնիշի 77 DD 377 համարանիշի ավտոմեքենայով Քարակերտ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Դանակահարված և մերկ վիճակում. Մոսկվայում հայտնի կին բլոգերին գտել են ճամպրուկի մեջ

Վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա, նա տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է  ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը ճանաչված ու սիրված բժիշկ, «Նվեր-Անի» բժշկական դիագնոստիկ կենտրոնի տնօրեն, բժիշկ-ակադեմիկոս Նվեր Կիրակոսյանն էր։ Նա բազմաթիվ կյանքեր է փրկել։