ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը տոնում է Սևանա լճում։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Facebook-յան էջից, որտեղ վարչապետը լուսանկար է հրապարակել ջրի միջից ու գրել. «Վարդավառը` Սևանում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն հուլիսի 22–ից արձակուրդում է։ Նա աշխատանքի կվերադառնա արդեն օգոստոսի 3–ին։ ՀՀ վարչապետն իր հանգիստն անցկացնում է Հայաստանում։ Վերջին ընտանեկան լուսանկարը նա հրապարակել էր Դիլիջանից։