«Սատանի կամրջից» ընկած 16 տարեկան տղայի վիճակը կայուն ծանր է

Պատանին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ձորն ընկած 16 տարեկան տղային վիճակը ծանր կայուն է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում  հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից։

«Սատանի կամրջից» ընկած 16 տարեկան տղային բերել են Երևան. լուսանկար

«Տղայի վիճակը ծանր կայուն է, այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,- ասացին ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ երեկ «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին Սյունիքի մարզում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից էքսկուրսիա գնացած 16–ամյա մի քաղաքացի է ընկել ձորը։ Տղան նախ հոսպիտալացվել էր  Գորիսի բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևան:

«Նրա մոտ կան զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո»,–  Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել էր բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։