Պատգամավորները չեկան գորգ լվալու, փոխարենը գործին խառնվեցին զբոսաշրջիկները. լուսանկարներ

Գորգերի լվացման նախաձեռնության հեղինակներն անգամ չեն եկել Բաղրամյան պողոտա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտից Երևանի Բաղրամյանի պողոտան փակ էր։ Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները պետք է գորգեր լվանային: Այս նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է, որը, ըստ ականատեսների մի քանի րոպեով եկել է Բաղրամյանի պողոտա  ու միանգամից հեռացել:

Պատգամավորները չեկան գորգ լվալու, փոխարենը գործին խառնվեցին զբոսաշրջիկները. լուսանկարներ

Գորգ լվացող քաղաքացիները Sputnik Արմենիայի ֆոտոթղթակցին ասել են, որ ոչ մի պատգամավոր այսօր չի եկել Բաղրամյան պողոտա և չի մասնակցել գորգ լվանալու արարողությանը։ Փոխարենը Երևանի զբոսաշրջիկներն են միացել քաղաքացիներին և սկսել են գորգեր լվանալ:

Գորգերի լվացմանը կհաջորդի Վարդավառը:

Պատգամավորները չեկան գորգ լվալու, փոխարենը գործին խառնվեցին զբոսաշրջիկները. լուսանկարներ

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Պատգամավորները չեկան գորգ լվալու, փոխարենը գործին խառնվեցին զբոսաշրջիկները. լուսանկարներ