Մասիս քաղաքում ավտոմեքենան ավտոտնակի հետ այրվել է. կա տուժած

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքի Խանջյան փողոցի ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Վերելակի պոկվելու հետևանքով տուժած 45–ամյա քաղաքացին մահացել է

«Հուլիսի 27-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությունն  ահազանգ է ստացել, որ  Արարատի մարզի Մասիս քաղաքի Խանջյան փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արարատի ԲԿ է հոսպիտալացվել քաղաքացի Մ.Մ.-ն (ծնված 1990 թ.), որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մարվել է ժամը 19:25-ին: Այրվել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր: