Կրակոցներ Նյու Յորքի մանկական խաղահրապարակում. կա զոհ

Անհայտ անձը կրակոցներ է արձակել «Տարեց մարդու օր» ամենամյա տոնակատարության ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Նյու Յորքի Բրուկլինի մանկական խաղահրապարակներից մեկում կրակոցներ են հնչել, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։

Մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։

Ինչպես նշում են աղբյուրները, անհայտ անձը կրակոցներ է արձակել «Տարեց մարդու օր» ամենամյա տոնակատարության ժամանակ։ Ոստիկանությունը փնտրում է նրան։