Դեղձուտ գյուղում 12–րդ դասարանի աշակերտին կախված են գտել. նա հիվանդանոցում է

Տղան վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը՝ ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Արարատի մարզի Դեղձուտ գյուղում երեկ` հուլիսի 27–ին պարանով կախված են տեսել անչափահաս մի երիտասարդի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտներից մեկը փորձել է ինքնասպան լինել։

Վերելակի պոկվելու հետևանքով 59-ամյա տղամարդը ևս մահացել է

Նրան գյուղի դաշտում պարանով կախված տեսել է ընտանիքի անդամներից մեկը, որը միայնակ չի կարողացել կտրել պարանը, և արագ տեղեկացրել է այլ անձանց։ Հարևանությամբ ապրող ոստիկանության ծառայողնը եկել է ու կրակայրիչով կտրել պարանը։ Անգիտակից վիճակում գտնված պատանուն անմիջապես տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց, որտեղից էլ Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Մեր տեղեկություններով՝ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը՝ ծայրահեղ ծանր․ բժիշկները պայքարում են նրան գիտակցության բերելու համար։ Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ պատանու և հոր միջև տհաճ խոսակցություն է տեղի ունեցել ինչ-որ կենցաղային հարցի շուրջ։ Վեճից հետո 16-ամյա տղան նեղվել է ու հեռացել տնից։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։