Արսեն Թորոսյանը մարտահրավեր է նետում. նա հեծանիվով մեկնում է Մասիս

Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը և մի քանի պաշտոնյաներ այսօր մասնակցում են հեծանվաերթին: Այս մասին  հեծանվաերթի մեկնարկից առաջ իր Facebook-յան  էջում տեսանյութ է հրապարակել  Արսեն Թորոյանը:

«Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»,-տեսանյութին կից գրել է նախարարը:

Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն է։ Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ: Մասնակցում են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Արայիկ Հարությունյանը կիրակին սկսել է լավ լուրով