ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Այսօր Մեծամորի հիվանդանոցում 18-ամյա մի երիտասարդ է հոսպիտալացվել։ Նա բուժհաստատություն է տեղափոխվել Մեծամոր քաղաքի թաղամասերից մեկից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`երիտասարդի մեջքին տարբեր աստիճանի այրվածքներ են եղել։ Պարզվել է, որ նա ապրում է Երևանում և Վարդավառի օրվա կապակցությամբ այցելել էր տատիկ-պապիկին։ Հարևաններով «ջրոցի» են խաղացել, որի ընթացքում 10-ամյա երեխան թեյնիկով եռացրած ջուրը լցրել է 18-ամյա տղայի վրա`պատճառելով այրվածքներ։ Երիտասարդին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղից էլ կատարվածի մասին տեղեկությունը հաղորդվել է իրավապահներին։
Դեպքի մանրամասները պարզվում են։