Վերելակի պոկվելու հետևանքով 59-ամյա տղամարդը ևս մահացել է

Մահացածը երևանի բնակիչ 59-ամյա Ա.Մ.-ն է, ով աշխատում էր Այվազովսկու փողոցում գտնվող նոր կառուցվող շինության տարածքում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Լուսադեմին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է վերելակի անսարքության պատճառով մարմնական վնասվածքներ ստացած երկրորդ վիրավորը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Շուտով Երևանում 20 նոր վերելակ կգործի. փոխքաղաքապետն ասաց` որտեղ

Մահացածը երևանի բնակիչ 59-ամյա Ա.Մ.-ն է, ով աշխատում էր Այվազովսկու փողոցում գտնվող նոր կառուցվող շինության տարածքում։ Այստեղ, ըստ լուրերի՝ ռեստորանային համալիր է կառուցվում։

Դեպքը տեղի էր ունեցել երեկ`ժամը 18-ի սահմաններում. հիմնականում շինարարական աշխատանքների համար ծառայող վերելակի պարանը պոկվել էր ու վերելակում գտնվող 45-ամյա և 59-ամյա տաղամարդիկ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Նրանց վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

Դեպքից մի քանի ժամ անց 45-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել էր։

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։  Նշանակվել է փորձաքննություն։