Ռուսական ըմբշամարտի խառը ոճի ըմբիշ Արման Ծառուկյանը տոնել է UFC-ում իր առաջին հաղթանակը

Ըմբիշ Արման Ծառուկյանի համար սա արդեն 14-րդ հաղթանակն է։ Մինչ այս ըմբիշը ՄՄԱ-ում երկու պարտություն էր գրանցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կանադական Էդմոնտոնում կայացած UFC 240 մրցաշարում ռուսական ըմբշամարտի խառը ոճի (MMA)ըմբիշ   Արման Ծառուկյանը տոնել է  UFC- ի իր առաջին հաղթանակը:

22-ամյա Ծառուկյանի մրցակիցը եղել է 30-ամյա Կանադայի ըմբիշը ` Օլիվյե Ալբին Մերսիերը: Ըմբշամարտը անցկացվել է երեք փուլով, որի արդյունքում ժյուրիի միաձայն որոշմամբ հաղթանակը տրվել է Ծառուկյանին:

Ծառուկյանի համար այս պայքարը երկրորդն էր UFC- ում: Դեբյուտային մենամարտում նա պարտվեց Իսլամ Մախաչևին: Ռուսական ըմբիշը ՄՄԱ-ում գրանցել է  երկու պարտություն:

Իսկ Կանադայի ըմբիշը` Օլիվյե Ալբին Մերսիերը, ՄՄԱ-ում ունի 12 հաղթանակ և 5 պարտություն:

Վանդակում․ Արման Ծառուկյանը վստահ է, որ հաղթելու է կանադացուն

Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ շատ վստահ է իր հաղթանակի հարցում, քանի որ մարզումների ժամանակ մեծ աշխատանք է տարել: