Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նախաձեռնել էր գորգերի լվացման արարողություն հենց Բաղրամյան պողոտայում։ Այն մեկնարկել է այսօր` հուլիսի 28–ի ժամը 10–ին և տևել մինչև ժամը 13–ը։
Թեպետ պատգամավորները և անգամ նախաձեռնող Հռիփսիմե Գրիգորյանը գորգ չլվացին, բայց երևանաբնակներն ու անգամ մայրաքաղաքի հյուրերը մեծ ոգևորությամբ լվացին իրենց գորգերը, ապա մի լավ ջրեցին միմյանց քաղաքի կենտրոնում։ Ուրախ Վարդավառ։