«Գիրքը չոր է, տակս`թաց». Նազենի Հովհաննիսյանը լողազգեստով գիրք է կարդում

Հայտնի դերասանուհին լողազգեստով է Վարդավառը նշում :
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայտնի հաղորդավարուհի և  դերասանուհի  Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգեստով: Նա հումորային գրառում է կատարել:

«Տարբերեք էլի թացը չորից:  Գիրքը չոր է, տակս` թաց: Շնորհավոր Վարդավառ»,-լուսանկարին կից գրել է դերասանուհին։ 

Ավելի վաղ հաղորդավարուհին հանդես էր եկել ամառային, հմայիչ, լողափնյա կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է լողազգետ։ Նա նստած  է  «նավի» վրա։ Հրապարակմանը կից Նազենին գրել է.«Ջրի՛ր թե կարող ես: Այսօր Վադավառ է, դե ջրե՛ք»։

Նշենք, որ Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցցանցերում: Նա շատ հետաքրքիր էջ ունի, քանի որ նա շատ հաճախ է հրապարակումներ անում` թեմաների շուրջ։

Հիշեցնենք` հայտնի դերասանուհին հուլիսի 18-ին նշեց ծննդյան 37-ամյակը: Նրան շնորհավորել էին մտերիմներն ու շնորհակալություն հայտնել նրա լուսահոգի ծնողներին, որ կյանք են տվել «հրաշք մարդու»։