Բնապահպանական աղետի իրական ռիսկերը, կամ ինչպես Հայաստանը չվերածել Սոմալիլենդի

Նույնիսկ եթե Հայաստանի 50 տոկոսը ծածկվի թավ անտառով, իսկ Սևանա ջրի մակարդակը բարձրանա 10 մետրով, մոտավորապես 20 տարի անց, առաջացած գլոբալ տաքացման հետևանքով, Հայաստանի բնակչությունը կհայտնվի լրջագույն խնդրի առաջ։
Sputnik

Գեորգի Մուրադյան, Sputnik Արմենիա

Հայաստանում դեռևս կան մարդիկ, ովքեր մեր երկրի բնապահպանական խնդիրներն անտարբերության են մատնում, կամ դրանք դասում են, այսպես կոչված,  երրորդական խնդիրների շարքում. նրանք պնդում են, որ այդօրինակ թեմաները շեղում են հասարակությանն իսկական, «ավելի կարևոր հարցերից»։

Եվրոպային ոչ թե գլոբալ տաքացում է սպառնում, այլ՝ սառեցում

Որպեսզի պատկերացում կազմենք, թե որքան  վտանգավոր են այդ խնդիրները որոնց մենք կբախենք առաջիկա տասնամյակում, դիտարկենք Սոմալիլենդ չճանաչված պետությունում ստեղծված իրավիճակը։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտի հետևանքով Սոմալիլենդում ոչնչացել է գյուղատնտեսական կենդանիների 70 տոկոսը, որի պատճառով 150 հազար ընտանիք ստիպված է եղել ժամանակավոր տեղափոխվել մայրաքաղաք Հարգեյսի արվարձանում  գտնվող վրաններ, քանի որ այնտեղ կյանքն անհնար է դարձել։

Դրանք գլոբալ տաքացման առաջին հետևանքներն են, հետագայում ավելի վատ կլինի, նախազգուշացնում են գիտնականները։ 2018թ-ի վերջին կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խումբը, որն ուսումնասիրում է գլոբալ տաքացման ռիսկերը՝ պայմանավորված տեխնածին գործոններով, ներկայացրել է զեկույց, որի համաձայն մենք ունենք ընդամենը 12 տարի՝ գլոբալ բնապահպանական աղետը կանխելու համար, որն սպառնում է  ամբողջ մարդկությանը։

Սևանի բնապահպանական ծրագրերի համար փող տրվել է, բայց լճում լողալը մնում է վտանգավոր

Զեկույցի հիմնական գաղափարն այն է, որ մոլորակի աղտոտվածության ներկա մասշտաբների պայմաններում երկրի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն անխուսափելիորեն կանցնի 2°C-ի սահմանը, որի հետևանքներն անդառնալի կլինեն։ Դրանցից են «կլիմայական փախստականները», որոնք սպառնում են Հայաստանին։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ մինչև 2050թ-ը աշխարհում կլինեն մոտ 140 միլիոն փախստականներ, որոնք կլքեն իրենց տները կյանքի անտանելի պայմանների պատճառով, որոնք կառաջանան կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ աշխարհում ներկայումս  այդպիսի փախստականների թիվը հասնում է 65 միլիոնի։ Նրանք իրենց կարգավիճակն ստացել են հիմնականում պատերազմների պատճառով, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմն աշխարհին տվել է 11 միլիոն փախստական. այդ ժամանակ մոլորակի բնակչությունը կազմում էր 2,5 միլիարդ մարդ։

Գիտնական. աստերոիդների սպառնալիքը չափազանցված է

Իսկ ինչպե՞ս կանդրադառնա դա Հայաստանի վրա։ Մեր հարավային հարևանը՝ Իրանը, տարեցտարի մոտենում է կլիմայական աղետի․ կենտրոնական Իրանի երբեմնի ամենաջրառատ գետը՝ Զայանդեն, ներկայումս առվակ է հիշեցնում, Սպահան քաղաքի հայտնի կամուրջների տակ ճաքած հող է և փոշի։

Ապացույց չունենք, որ մեզ բնապահպանական աղետ է սպասվում. Ավինյանը` Ամուլսարի մասին

Հայ-իրանական սահմանի մոտ ծանծաղում է Ուրմիա լիճը, դրա չափերի նվազումը կարելի է անզեն աչքով տեսնել արբանյակի լուսանկարներում։ Նախագահ Հասան Ռոհանին խոստացել է տրամադրել 5 միլիարդ դոլար, որպեսզի Ուրմիա լիճը վերջնականապես չվերածվի ճահճի, սակայն այդ միջոցները, ամենայն հավանականությամբ, միայն կդանդաղեցնեն գործընթացը։

Իրանում գերակշռում է չոր ցամաքային կլիման և նույնիսկ փոքր ջրամբարների ծանծաղումը կարող է վտանգավոր լինել հազարավոր մարդկանց համար, դե իսկ  խոշորագույն լճի չորացումը, փորձագետների գնահատականներով, կհանգեցնի 14 միլիոն մարդու վերաբնակեցման։ Այնտեղ, որտեղ չկա երաշտ, կյանքի նոր կանոնները թելադրում է օդի աղտոտվածությունը․ այն ամեն տարի խլում է 35 հազար իրանցու կյանք։

New Horizons–ը Պլուտոն է հասել Ռուսաստանից մատակարարված միջուկային «վառելիքով»

Անիմաստ է կարծել, որ մեզ այդ փորձությունից կպաշտպանեն պետական սահմանները։ Երբ կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի կանխատեսումներն իրականություն դառնան, սահմանները չեն կարող երկար պահել «կլիմայական փախստականների» հոսքերը, իսկ երաշտը և աղտոտված օդն աննկատելիորեն կշրջանցեն դրանք՝ անցնելով Հայաստանի հարավային սահմաններ, որտեղ բնապահպանական իրավիճակն առանց այդ էլ տագնապալի է։

Ֆիննախը քաղաքացիներին կվերադարձնի ավել վճարված բնապահպանական գումարները

Հայաստանը չունի 5 միլիարդ դոլար, որը կուղղի Սևանա լճի փրկության համար, նույնիսկ այն գումարի կեսը չունի, որը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը ծախսում է քաղաքացիների բուժման վրա, որոնք տուժել են օդի աղտոտվածության հետևանքով։

Միակ ռեսուրսը, որը մենք առայժմ ունենք, և որը Իրանը ոչ արդյունավետ է վատնել, ժամանակն է։ Ժամանակի արդյունավետ օգտագործումը բողոքի ակցիաները չեն՝ անտառահատումն օրինականացնելու պահանջով, Սևանից ջուր խմելու ֆլեշմոբ կազմակերպելը չէ և ինքնամաքրման հրաշալի հատկությունների քարոզչությունը չէ։

Մոլորակի պատիժը. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Ժամանակի արդյունավետ օգտագործումն օրենսդրական և վարչական միջոցների անհապաղ մշակումն է և ընդունումը, գոյություն ունեցող օրենքների խստացումը, խոշոր ներդրումներն այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, ամեն ինչ, միայն թե ոչ քարոզչությունը, որ պետք չէ կեղտոտել այնտեղ, որտեղ ուտում ես։ Ի դեպ, Հնդկաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ սիրում են խոսել Գանգեսի «ինքնամաքրան» մասին, սակայն վիճակագրության համաձայն, հեպատիտ E-ով հիվանդանալու  բոլոր դեպքերի 27 տոկոսը բաժին է ընկնում Գանգեսի ավազանին։

Վերջին շրջանում նման անհոգ մոտեցում է նկատվում խոշորագույն պետությունների շատ առաջնորդների մոտ։ Այսպես, վերջերս նկատվել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը նրա նախագահության տարիներին հեռացրել է կառավարական դաշնային կայքերից բոլոր հրապարակումների քառորդ մասը, որոնք վերաբերել են կլիմայական փոփոխություններին։

Արարատյան արտեզյան ավազանի հանդեպ վերաբերմունքը բնապահպանական հանցագործություն է. Զարաֆյան

Գլոբալ տաքացումը  հերքում են Սաուդյան Արաբիայի առաջնորդները, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարը, ինչպես նաև եվրոպական աջակողման կուսակցությունների մեծամասնությունը։ Այստեղ, ինչպես Երկրի տափակության, աուտիզմի հետ պատվաստման կապի, բռնություն հրահրող վիդեոխաղերի մասին տեսությունների դեպքում, տեղ են գտել ոչնչով չհիմնավորված դավադրության տեսություններ, որոնք կոնկրետ նպատակ ունեն՝ աջակցել արդյունահանվող վառելիքից ստացվող կայուն շահույթին։

Այսպես թե այնպես, կա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ․ կամ մարդկանց հաջողվում է զսպել Երկրի ջերմաստիճանի միջին ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1.5°C-ի մակարդակում, և գլոբալ տաքացման հետևանքները կհանգեն նվազագույնի, կամ այն անցնում է 2°C-ը և հանգեցնում մարդկության պատմության մեջ խոշորագույն կլիմայական աղետի։

Բանն այն է, որ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն, նույնն են։ Մենք ի զորու չենք վերահսկել կլիմայական փոփոխությունները, սակայն կարող ենք կանխել, որ Հայաստանը չվերածվի Սոմալիլենդի, եթե սկսենք հենց հիմա։