Բաքվից`Երևան․ Լեոնիդ Ագուտինը «ադրբեջանական շոգից» հետո հանգստանում է Երևանում

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը ցույց է տվել, թե ինչպես կարելի է հանգստանալ Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ճանաչված ռուս երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը Բաքվից ժամանել է Երևան։ Այդ մասին նա գրել է իր Instagram-ի էջում և երկու լուսանկար հրապարակել Երևանից։

«Դեռ երեկ և նույնիսկ այսօր գիշեր երգում էինք Բաքվում` «Ժարայում», իսկ հիմա թեյ եմ խմում Երևանում։ Աշխարհը հիանալի է, քանզի այն բազմազան է», - գրել է Ագուտինը։

Նա հավելել է, որ աստծո գործերն անքննելի են։ Ուստի մարդիկ չէ, որ պետք է լուծեն մարդկության ճակատագիրը։

Գրառումը հավաքել է ավելի քան 35 հազար «լայք»։

«Շնորհակալություն երկու ժողովուրդներին միավորող նման գրառման համար», «Թող խաղաղություն լինի այդ երկու ժողովուրդների միջև», «Բարի գալուստ մեր հիանալի երկիր», «Եվս մի օր մնացեք», - գրել են օգտատերերը։

Ադրբեջանում հայտնի «Ժարա» երաժշտական փառատոնը մեկնարկել է Բաքվում` հուլիսի 26-ին։