Երևանում վերելակ է պոկվել. կան տուժածներ. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի խոստացած 20 նոր վերելակները պատրաստ կլինեն սեպտեմբեր–հոկտեմբերին, իսկ մինչ այդ հին վերելակները սկսել են «տեղի տալ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Այսօր Երևանում վերելակ է պոկվել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ–ն այլ տեղեկություններ չի հայտնում։

16 տարեկան մի քաղաքացի ընկել է «Սատանի կամրջից». տեսանյութ

Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հունիսի 24–ին հայտարարել էր, որ սեպտեմբեր–հոկտեմբերին 10 վարչական շրջանից յուրաքանչյուրում 2 նոր` եվրոպական չափանիշների համապատասխան վերելակներ կգործարկեն։ Իսկ ավելի վաղ` մայիսի 10–ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասել էր, որ իրենք կփոխարինեն վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում գումարը կվճարեն։ Նման մոտեցումը բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել։

ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են անհետ կորել

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել են 2 աշխատակից։

Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ԱԻՆ փրկարար ծառայություն ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի խումբը: Վիրավորներից մեկին նշված վայրից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին էլ՝ հրշեջ-փրկարարները: Վիրավորները, ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: