«Ծի՜կ». Յանա Եգորյանը «թաքնվել» է Հայաստանի ու Ռուսաստանի դրոշների արանքում. լուսանկարներ

Գեղեցկուհին լուսանկարվել է Ռուսաստանի հայերի միությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը նկարվել է Ռուսաստանի հայերի միության մոսկովյան մասնաճյուղում և լուսանկարները հրապարակել Instagram-ի իր էջում։

Առաջին լուսանկարում Յանան կանգնած է Հայաստանի ու Ռուսաստանի դրոշների արանքում, իսկ երկրորդում փաթաթվել է դրոշներով ու «ծիկ է անում»։

Մեկ գիշերվա ընթացքում հրապարակումը մոտ երեք հազար like–ի է արժանացել։ Բաժանորդները բազում մեկնաբանություններ են գրել, այդ թվում՝ հայրենասիրական բնույթի։ Օրինակ` Մաքսիմ Բորիսով անունը օգտատերը գրել է․ «Ռուսաստանն ու Հայաստանը հավերժ ընկերներ են»։ «Երկու հզոր երկիր» - մեկնաբանել է joshthegreat93 օգտատերը։

Յանա Եգորյանը սկանդալի մեջ է հայտնվել «հիմար» բառի համար

Շատերը գովել են Յանային․ «Կեցցես», «Չեմպիոն, հպարտանում ենք քեզնով», «Երկու երկրների հպարտությունը։ Գեղեցկուհի ու լավ մարդ», «Յանա, կեցցես։ Առաջ Ռուսաստան ու Հայաստան»։ «Դու իմ լուսինն ես, քանի որ աստղերը շատ են, իսկ լուսինը՝ մեկը»։

Յանա Եգորյանն անկեղծորեն խոսել է անձնական կյանքի և ծննդավայրի մասին