ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Տավուշում հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմանում ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը։ Դրա հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող»,–գրված է հաղորդագրության մեջ։
Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ–ն հայտնում է նաև, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում:
Զինծառայողի մահվան քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը
Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Հոգեկան խանգարումներով անձինք բանակ չեն զորակոչվի. ՊՆ–ն ուղղեց սխալը