«Սատանի կամրջից» ընկած 16 տարեկան տղային բերել են Երևան. լուսանկար

Պատանուն մայրաքաղաք են հասցրել ուղղաթիռով։ Նրա վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ձորն ընկած 16 տարեկան տղային բերել են Երևանի «Սուրբ Աստվածամայր՞ բժշկական կենտրոն։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Տղան նախ հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևան:

«Նրա մոտ կան զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո»,– գրել է Դերձյանը։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ Նա «Սատանի կամուրջ» էր գնացել էքսկուրսիայի։

Երևանում վերելակ է պոկվել. կան տուժածներ. տեսանյութ